Բաքուն Հնդկաստանի կառավարության ներկայացուցչին ակնկարկել է Հայաստանին զենք մատակարարելու «սպառնալիքների» մասին

Ադրբեջանի վարչապետը, արխիվ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը այսօր Բաքվում ընդունել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պետական նախարար Անուպրիյա Պատելին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ասադովը ակնարկել է, որ Դելիի կողմից Երևանին զենք մատակարարելը «սպառնալիքներ է ստեղծում»։

«Նման զգայուն պահին հայկական կողմին ակտիվ զինելը լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին և նոր սպառնալիքներ է ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- հայտարարել է ադրբեջանական կառավարության ղեկավարը։

Ասադովը համոզմունք է հայտնել, որ «առկա են բոլոր պայմանները» Երևանի և Բաքվի միջև խաղաղության կնքման համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնդկական կողմը հաստատում է՝ Հայաստանը Pinaka-ների երեք մոդել է պատվիրել