Ռուս խաղաղապահները Ղարաբաղում երթևեկության անվտանգությունն են ապահովում

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, հոկտեմբեր, 2023թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում երեկ երեկոյան հաղորդել է, թե «ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Ղարաբաղի տարածքում»: «Անընդմեջ փոխգործողություն է պահպանվում Բաքվի հետ՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը», - ասված է հաղորդագրությունում:

Հայաթափված Արցախում ռուս խաղաղապահները հրադադարի խախտում չեն արձանագրել: «Ճանապարհային ուղղություններով երթևեկության անվտանգության ապահովման նպատակով վեց պոստ է տեղակայվել, այդ թվում երկուսը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ», - ասված է հաղորդագրությունում:

Ռուսների մասնակցությամբ շարունակվում են «Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա- և գազամատակարարման վերականգնման աշխատանքները»:

Տեղեկագրում նշված է նաև, որ սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակվել է ռուս խաղաղապահների 24 դիտակետ, այդ թվում 16-ը՝ ժամանակավոր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուս խաղաղապահները ևս մեկ դիտակետ են փակել՝ Ասկերանի շրջանում«Խաղաղապահները բարեխիղճ կատարել են իրենց առաքելությունը լիազորությունների շրջանակում». ՊուտինՀայաստանի կողմից ԼՂ Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում. Պուտին