Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Լևոնյանին և «Հանրապետություն» կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Բեջանյանին։
Գրիգորյանն ու Մադաթյանը քաղաքապետի տեղակալների թեկնածուներից են։ Ավագանին արտահերթ նիստ է անցկացնելու հինգշաբթի՝ քննարկելու չորս տեղակալների նշանակման հարցը։ Մյուս երկու թեկնածուները իշխող կուսակցությունից Արմեն Փամփուխչյանն ու Լևոն Հովհաննիսյանն են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխքաղաքապետերի նշանակման հարցը՝ Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայտնի են Երևանի քաղաքապետի տեղակալների թեկնածուները