Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացման համար խորհրդարան է ուղարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Էրդողանն արդեն ստորագրել է արձանագրությունը, որը պետք է վավերացվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովում:
Շվեդիան և Ֆինլանդիան Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո էին որոշել հրաժարվել չեզոքության դիրքորոշումից և միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին:
Անկարան սկանդինավյան երկու երկրներից պահանջել է դադարեցնել աջակցությունը քուրդ անջատականներին, ԱՄՆ-ում ապաստանած կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին և արտահանձնել Թուրքիայում ահաբեկչության համար մեղադրվող անձանց:
Պահանջին հաջորդել են ամիսներ տևած բանակցություններ և համաձայնեցումներ: Ֆինլանդիան արդեն պաշտոնապես միացել է Հյուսիսատլանտյան դաշինքին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բողոքի ակցիա Ստոկհոլմում. այրել են Էրդողանին խորհրդանշող խրտվիլակը