ՆԱՏՕ-ի անդամակցության հակառակորդ Լուկաս Լունդկվիստը բողոքի ակցիա է անցկացրել Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ այրելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդանշող խրտվիլակը։
Ակցիան տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին սպասվող Թուրքիայի խորհրդարանի աշխատանքի մեկնարկի նախաշեմին, որի ընթացքում Թուրքիան խոստացել է վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու թագավորության հայտը։ Շվեդիայի իշխանությունները թույլատրել էին Լունդքվիստին բողոքի ցույց անցկացնել։
Թուրքիայի ԱԳՆ-ն անմիջապես դատապարտել է իշխանությունների կողմից թույլատրված ցույցը՝ ընդգծելով, որ թուրք հասարակությունը ակնկալում է, որ Շվեդիան կկանխի ապագա գործողությունները, որոնք «սիստեմատիկորեն վիրավորում են Թուրքիայի ընտրված առաջնորդներին, ինչպես նաև շարունակվող ահաբեկչական քարոզչությունը»։
Շվեդիայի անդամակցության հայտը հաստատելու համար Թուրքիան, մասնավորապես, պահանջում է, որ այս երկրի իշխանությունները գործնականում կիրառեն ահաբեկչության դեմ պայքարի նորացված օրենքը և արդյունավետ կերպով ճնշեն նման միջադեպերը։ Դաշինքին Շվեդիայի միանալու մասին հայտը դեռ չեն վավերացվել միայն Թուրքիայի և Հունգարիայի կողմից։