Միյատովիչը Բաքվում հանդիպել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կառույցի հետ

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչ, արխիվ

Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպում է անցկացրել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Ըստ APA լրատվական գործակալության, համայնքի երիտասարդական կառույցի նախագահի տեղակալ Քամալ Ջաֆարովը և այլ անդամներ Միյատովիչին պատմել են «Հայաստանից բռնի աքսորվելու» մասին:

Համայնքի ներկայացուցիչները պնդել են, թե «Հայաստանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ներառյալ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հռչակագիրը»:

Միյատովիչը կարևորել է բոլոր փախստականների՝ այդ թվում Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, նշելով, որ հարցի լուծումը քաղաքական կամք է պահանջում:

Նա տեղեկացրել է տարածաշրջան այցի նպատակը և նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում զբաղվելու է արծարծված խնդիրներով:

Անցած շաբաթ Միայոտովիչն այցելել է Հայաստան, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնատար այլ անձանց հետ քննարկել է ավելի քան 100 հազար արցախցիների տեղահանության հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը. ԵԽ նախարարների կոմիտեՆիկոլ Փաշինյանն ու Դունյա Միյատովիչը քննարկել են արցախցիների տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակըԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն այցելել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կացարան