Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքները, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Տեղեկացնում ենք, որ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության, այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնության և համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության Հումանիտար կենտրոնը», - հայտարարում է Տեղեկատվական շտաբը՝ հայրենակիցներին խորհուրդ տալով առաջացող բոլոր հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շուրջօրյա թեժ գծով՝ 114 հեռախոսահամարով, կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններին:
«Ելնելով վերոգրյալից` Երևանի Խաչատուր Աբովյան 9 հասցեում գործող Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքները», - ասված է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արցախից բոլոր տեղահանվածները չէ, որ ստացել են հատկացվող պետական աջակցությունըՊետության և համայնքների օգտին բռնագանձումներով արցախցիների նկատմամբ կիրառված արգելանքները վերացվում են