Մատչելիության հղումներ

Պետության և համայնքների օգտին բռնագանձումներով արցախցիների նկատմամբ կիրառված արգելանքները վերացվում են


Արցախցիները զանգվածաբար տեղափոխվում են Հայաստան, 25-ը սեպտեմբերի, 2023թ.
Արցախցիները զանգվածաբար տեղափոխվում են Հայաստան, 25-ը սեպտեմբերի, 2023թ.

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ստորագրել է հրամանագիր, որին համապատասխան Արցախի գլխավոր հարկադիր կատարողի կողմից նույն օրը որոշում է ընդունվել վերացված համարելու պետական և համայնքային բյուջեների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները:

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ հրամանագրով միաժամանակ սահմանվել է, որ վերոնշյալ սուբյեկտների օգտին այս տարվա սեպտեմբերի 20-ից հետո բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո, վերջին տվալներով, 100 հազար 652 արցախցի հեռացել է Հայաստան, Արցախում, ըստ գնահատականների, մեկ-երկու տասնյակ հայ է մնացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG