Ռիշի Սունակը ժամանել է Իսրայել

Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը այսօր ժամանելով Իսրայել դատապարտել է «Համաս»-ի հոկտեմբերի 7-ի ահաբեկչական գործողությունը և հայտնել Բրիտանիայի աջակցությունը Իսրայելին։

Նա բանակցություններ է վարում Իսրայելի ղեկավարների հետ։ Չի բացառվում, որ Բրիտանիայի վարչապետը այցելի նաև տարածաշրջանի այլ երկրներ։

Երեկ Իսրայել էր այցելել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Իսրայելի զինվորականները հայտում են, որ անցած օրվա ընթացքում հարյուրավոր հարվածներ են հասցրել Գազայի հատվածին՝ թիրախավորելով «Համաս»-ի ենթակառուցվածքները։

Գազայի հատվածը մնում է պաշարված։ Իսրայելը արգելափակել է տրանսպորտային կապը, էլեկտրականության ու վառելիքի մատակարարումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավարտվեց ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցը Իսրայել