ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին այսօր ասել է, որ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության 10 օրվա ընթացքում երկու կողմից 4 հազար 200 մարդ է զոհվել, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է, Գազայի հատվածի մեծ մասը վերածվել է ավերակների, զոհերի թիվը հնարավոր է աճի, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։
Նա նշել է, որ զոհվածների թվում շատ կանայք ու երեխաներ կան, այդ թվում՝ պաղեստինցի լրագրող, 28 բուժաշխատող, ՄԱԿ-ի աշխատակազմի 14 աշխատակից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 2800-ի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը Գազայի հատվածի կարգավիճակը վերանայելու հարց է շոշափում