Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյան այսօր ասել է, որ Գազայի հատվածում 2 հազար 800 մարդ է զոհվել, ևս 11 հազարը վիրավորվել են, հաղորդում է Reuters գործակալությունը։ Տուժածների կեսը կանայք ու երեխաներ են։ Գազայի հատվածում գտնվող առողջապահական հաստատությունների վրա 115 հարձակում է կատարվել։
Իսրայելը հրթիռակոծում ու հրետակոծում է Գազայի հատվածը հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համաս»-ի զինյալները ներխուժեցին իսրայելական բնակավայրեր։ «Համաս»-ի հարձակման հետևանքով Իսրայելում առնվազն 1400 մարդ է սպանվել, այդ թվում՝ օտարերկրացիներ։