Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ տեղյակ չէ՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում քննարկել է նաև Բաքվի բանտերից մեկում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանի հարցը։
«Զրույցի մի մասը դեմ առ դեմ էր․ բավականին երկար, և ես չգիտեմ, թե այնտեղ ինչ է քննարկվել», - ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողի ճշտող հարցի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանին Բաքվում մեղադրանք է առաջադրվել, նա չորս ամսով կալանավորվել է