Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, ով վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած պատվիրակության կազում գտնվում էր Թբիլիսիում, ժամանել է Մոսկվա։
«Մոտենում է ցուրտ եղանակը, էներգետիկ անվտանգությունը կրկին ուշադրության կենտրոնում է», - սոցցանցերում Մոսկվայից հրապարակած լուսանկարին կից գրել է Սիյարտոն։
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հունգարական դիվանագիտության ղեկավարն իր այցի շրջանակներում կմասնակցի ռուսական էներգետիկ շաբաթվա միջոցառումներին։
Ավելի վաղ ինքը՝ Սիյարտոն հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի իշխանությունների հետ «էներգետիկ հարցեր» քննարկել։
Անցած ամիս նա ռուսաստանցի պաշտոնակցի հետ էր հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում․ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը երաշխավորում է Հունգարիա նավթի և գազի շարունակական մատակարարումները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան դադարեցրել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումները Հունգարիա, Չեխիա, Սլովակիա․ «Տրանսնեֆտ»