Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հինգշաբթի երեկոյան Ռիգայում 0:2 հաշվով պարտվեց Լատվիայի ընտրանուն և գործնականում զրկվեց Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունից։
Հանդիպման 39-րդ րոպեին հաշիվը բացեց Յանիս Իկաունիեկսը, 68-րդ րոպեին Դանիելս Բալոդիսը կրկնապատկեց այն։
Հայաստանի հավաքականին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը, թեև 53-րդ րոպեից Լատվիայի թիմը խաղում էր 10 ֆուտբոլիստով՝ պաշտպան Մյարցիս Օշսը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից։
Ընտրական մրցաշարի 6 հանդիպումից հետո Հայաստանի ընտրանին 7 միավորով շարունակում է երրորդ տեղը զբաղեցնել D խմբի աղյուսակում, որը համապատասխանաբար 4 և 5 խաղից հետո 10-ական միավորով գլխավորում են Խորվաթիայի և Թուրքիայի ընտրանիները։
Նոյեմբերի 18-ին Հայաստանը կընդունի Ուելսին, իսկ նոյեմբերի 21-ին կհյուրընկալվի Խորվաթիային, ինչով էլ կավարտի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրո-2024-ի ընտրական մրցաշար. Հայաստանը նվազագույն հաշվով զիջեց Խորվաթիային