«Ադրբեջանը սեպտեմբերի 20-ին Հայաստանի 30 տարվա ապօրինի օկուպացիայից հետո ի վերջո վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Հայաստանը կրկնել է էթնիկ զտման և քաղաքացիական բնակչության դեմ շարունակական վայրագությունների անհիմն մեղադրանքները, որոնք չեն արտացոլում այն իրականությունը, որը տեղի է ունեցել Ղարաբաղի տնտեսական շրջանում», - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր հայտարարեց Ադրբեջանի ներկայացուցիչը։
Էլնուր Մամեդովի հավաստմամբ՝ Ադրբեջանը չի ներգրավվել և չի ներգրավվի Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտման կամ հարձակման որևէ ձևի մեջ։ Ադրբեջանը, ըստ նրա, հստակեցրել է ամենաբարձր մակարդակով, որ Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, և նրանք պետք է հավասար հիմունքներով իրացնեն նույն իրավունքները ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Հայերը, հայտարարել է Մամեդովը, կարող են վերադառնալ Ղարաբաղում իրենց տները, նրանց ապահով վերադարձի համար պայմաններ կստեղծվեն։ Ադրբեջանը ցանկանում է պահպանել իր բազմաէթնիկ համայնքը։
«Հոկտեմբերի 2-ին նախագահ Ալիևը համապարակ ինտեգրման նախագիծ է ներկայացրել՝ սոցիալ-տնտեսական անվտանգային կառավարման քայլերով՝ լիաժեք վերաինտեգրման համար։ ՄԱԿ-ը հայտարարել է, որ պլանավորում է կանոնավոր այցեր կատարել Ղարաբաղ։ Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանը Ղարաբաղ է հրավիրել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին», - ասել է Ադրբեջանի ներկայացուցիչը։
«Ադրբեջանը հույս ունի, որ այս միջոցառումները վստահություն կներշնչեն հայ բնակիչներին, որոնք մնացել են Ղարաբաղում, և նրանց, ովքեր գուցե ցանկանան վերադառնալ։ Նրանք կարող ենք ապրել որպես Ադրբեջանի հավասար քաղաքացիներ», - Արդարադատության միջազգային դատարանում հայտարարել է Բաքվի ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց ներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Հայաստանը Հաագայի դատարանին կոչ է արել պարտավորեցնել Ադրբեջանին՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:
Դատական լսումները մեկնարկել են այսօր, Հայաստանի ներկայացուցիչ եղիշե Կիրակոսյանն արդեն ելույթ է ունեցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիրն արդեն իրականություն է». մեկնարկել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները