Չեխիայի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ առաջիկա ամիսներին Դանիայի հետ համատեղ ռազմական աջակցություն կցուցաբերեն Ուկրաինային։ Դանիայի ֆինանսավորմամբ չեխական ընկերությունները ռազմական ծանր տեխնիկա, հրազեն ու այլ միջոցներ են տրամադրելու Ուկրաինայի զինված ուժերին։
Չեխիայի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ առաջին խմբաքանակը ներառում է շուրջ 50 ռազմական մեքենաներ ու տանկեր, մոտավորապես 10 հազար միավոր տարբեր տեսակի հրազեն ու գնդացիրներ, 500 դիպուկահար հրացան և ռադիոէլեկտրոնային պայքարի ու հետախուզության սարքավորումներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեխիան պլանավորում է մարտական ուղղաթիռների խմբաքանակ տրամադրել Ուկրաինային