Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բուխարեստում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ բանակցություններից հետո ասել է, թե լավ լուր ունի հրետանային և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների վերաբերյալ։
Համատեղ ասուլիսում նա ասել է, որ պետք է հնարավորն անել, որպեսզի Ռուսաստանը Սև ծովի կամ Դանուբի շրջանի մի մասը չվերածի «մեռյալ գոտու»՝ կանոնավոր նավագնացության համար։
Ռուսաստանը վերջին շրջանում հաճախ է թիրախավորում Օդեսայի մարզի ու Դանուբ գետի վրա ուկրաինական նավահանգիստների ենթակառուցվածքները՝ խափանելու հացահատիկի և այլ ապրանքների արտահանումն Ուկրաինայից։ Ռումինիան գտնվում է գետի մյուս ափին, և արդեն մի քանի անգամ հաղորդվել է, որ ոուսական ուժերի անօդաչու թռչող սարքերի բեկորներ են ընկել Ռումինիայի տարածքի վրա։