Ուկրաինան պնդում է, որ անցած գիշերը ռուսական ուժերի արձակած 33 ԱԹՍ-ներից 28-ը ոչնչացրել են

Անցած գիշերը ռուսական ուժերը Ուկրաինայի վրա գրոհել են 33 անօդաչու թռչող սարքերով, 28-ը ոչնչացվել է, հինգշաբթի առավոտյան հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Հաղորդագրությունում նշված է, որ ԱԹՍ-ները գրոհել են տարբեր ուղղություններով, հակօդային պաշտպանությունը աշխատել է վեց մարզերում։

Տասը դրոն ոչնչացվել է Օդեսայի մարզում, սակայն մի քանիսը հասել են նպատակակետին՝ Իզմայիլում վնասելով նավահանգստային ենթակառուցվածքներ ու բնակելի տներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օդեսայի մարզում ՀՕՊ-ը գիշերը 17 ռուսական ԱԹՍ է խոցել