«Այն պարագայում և այն դեպքում, երբ մեր քույրերն ու եղբայրներն իրենց տները վերադառնալու հնարավորություն չեն ունեն՝ որևէ պատճառով և երբ, մեր քաղաքականությունն է, որ բոլոր բռնի տեղահանվածները, մենք ամեն ինչ անենք որ մնան Հայաստանի Հանրապետությունում», - այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ ցանկանում են, որ նրանք բոլորը մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում։
«Մեր քաղաքականությունն այս է լինելու», - ասաց Փաշինյանը՝ նաև տեղեկացնելով, որ մոտավորապես 2 հազար 500 արցախցի արդեն դուրս է եկել Հայաստանից։
«Ես հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային իրավիճակը հաղթահարելու համար, այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին և վերադառնալու են։ Մենք միտված ենք, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիների պարագայում, մենք նույն քաղաքականությունն իրականացնելու ենք այստեղ։ Մենք ժողովրդագրության հետ կապված ծրագրեր ունենք, բնակարանի ապահովման, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու, զարգացման ամենատարբեր ծրագրեր ունենք», - ասաց գործադիրի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել շուրջ 100 հազար 632 անձ․ ՀՀ կառավարություն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է էթնիկ զտման՝ ի հեճուկս այդ թվում ԱՄՆ-ի բազմաթիվ հասցեական կոչերի․ Միրզոյանը՝ Բոնոյին