Մատչելիության հղումներ

«Արցախում երկու տարի ապրելիս կամքի ուժ ու համբերություն եմ սովորել»


Աիդա Թունյանը, որ ամուսնու ու երեք երեխաների հետ դեռ Արցախի շրջափակումից առաջ էր տեղափոխվել այնտեղ ապրելու, ասում է՝ «Արցախում երկու տարի ապրելիս կամքի ուժ ու համբերություն եմ սովորել»:

Այգեստան գյուղում հյուրընկալ ընտանիքի հետ մի հարկի տակ փորձել են հաղթահարել բոլոր դժվարությունները՝ շրջափակումից ու սովից մինչև պատերազմի սարսափ։ Ասում է՝ իրենք ընկճվում էին, բայց արցախցիներից սովորում են պինդ լինել։

Ադրբեջանի հետ սահմանակից Կոթիում արցախից տեղահանված 4 ընտանիք է տեղավորվել։ Վաղը ևս մի ընտանիք Աբովյանից կտեղափոխվի Կոթի, գուցե, մշտական բնակության, «Ազատությանն» ասաց գյուղի վարչական ղեկավարը։

Արցախից ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել, ամենաշատ արցախցիներ հաստատվել են Կոտայքի մարզում, ամենաքիչը՝ Շիրակում։

«Ազատության» վիդեոռեպորտաժը՝ ստորև.

«Պինդ մարդիկ են». սահմանամերձ Կոթիում Արցախից տեղահանված 4 ընտանիք է տեղավորվել
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG