Էրդողան․ «Ի՞նչ գործ ունի ամերիկյան ավիակիրը Իսրայելում»

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ էրդողանը պնդում է, որ ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում է՛լ ավելի է սրելու իրավիճակը։ Այս մասին թուրքական պետության ղեկավարը հայտարարել է Ավստրիայի վարչապետի հետ հանդիպման ավարտին՝ մեկնաբանելով Վաշինգտոնի՝ Միջերկրական ծով ռազմանավեր ուղարկելու որոշումը։

«Ի՞նչ գործ ունի ամերիկյան ավիակիրը Իսրայելում։ Ինչո՞ւ է նա վերատեղակայվում այդ երկրում։ Ի վերջո, նրանք գրավելու են Գազան, հարվածներ հասցնեն հարակից տարածքներին և սկսեն զանգվածային սպանություններ իրականացնել», - պնդել է էրդողանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ԱՄՆ-ը ռազմանավեր է մոտեցնում Իսրայել․ BBC