Բաքվում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը քննարկել է գլոբալ և տարածաշրջանային, այդ թվում՝ Հարավային Կովկասում անվտանգություն հարցեր, հաղորդում է Ռուսաստանի ԱԽ քարտուղարի գրասենյակը։
Պատրուշևն առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևը հանդիպմանը կրկին կարևորել է տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ «3+3» ձևաչափով և նշել համապատասխան մակարդակներով այդ ձևաչափով հանդիպումների անցկացումը։
Կողմերը մտքեր են փոխանակել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի համագործակցության շուրջ։
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը կարևորում է հարցերի լուծումը «3+3» ձևաչափովԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպումներին․ Փաշինյան