Ալիևը կարևորում է հարցերի լուծումը «3+3» ձևաչափով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Կարևոր է, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ «3+3» ձևաչափով։

Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ:

«Ռոսիյսկայա գազետա» օրաթերթի փոխանցմամբ, Պատրուշևն Ալիևին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սրտանց ողջույններն է փոխանցել:

Ադրբեջանի ղեկավարն, իր հերթին, խնդրել է փոխանցել պատասխան ողջույնները՝ նշելով, որ գնահատում է իր բարեկամությունը Ռուսաստանի ղեկավարի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափը