Գալուզինն ու Հարությունյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների «որոշ արդիական հարցեր»

Ռուսաստանի արտգործնախարարի ԱՊՀ հարցերով տեղակալ Միխայիլ Գալուզինը երեկ ընդունել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ քննարկվել են «հայ-ռուսական հարաբերությունների որոշ արդիական հարցեր»։

Այլ մանրամասներ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հաղորդում։

2022-ի հունվարին Վարդան Տողանյանը հետ կանչվեց Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց պաշտպանության նախկին նախարար, վարչապետի նախկին խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան «անհրաժեշտ է համարում խաղաղության համաձայնագրում արձանագրել Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության թեման»