Պետք է թույլատրվի ՄԱԿ-ին մուտք գործել Գազայի հատված և հրատապ հումանիտար օգնություն տրամադրել այնտեղ գտնվող անօգնական պաղեստինցի խաղաղ բնակիչներին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նա X-ի իր էջում կոչ է արել միջազգային հանրությանը՝ մոբիլիզացնել ուժերը հումանիտար աջակցության համար։
Հոկտեմբերի 7-ից մեկնարկած հարձակման հետևանքով երկու կողմերում հարյուրավոր զոհեր ու հազարավոր վիրավորներ կան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հազարից ավելի զոհեր, հազարավոր վիրավորներ. ռազմական գործողությունները Իսրայելի և «Համաս»-ի միջև շարունակվում են