«Համասը» բաց է Իսրայելի հետ հնարավոր զինադադարի շուրջ քննարկումների համար, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է «Համաս» խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան՝ Al Jazeera-ի հետ հեռախոսազրույցում։
Ըստ Reuters-ի՝ Al Jazeera-ի հարցին, թե «Համասը» պատրա՞ստ է քննարկել հնարավոր զինադադարը, Մուսա Աբու Մարզուկը պատասխանել է՝ «Համասը» բաց է «նման ինչ-որ բանի համար» և «քաղաքական բոլոր երկխոսությունների»։
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի» զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: Իսրայելը պատասխան գործողությունների է դիմել և հայտարարել է, որ կհաղթի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ը շարունակում է հրթիռակոծել Իսրայելի ոչ միայն հարավային, այլև կենտրոնական խոշոր քաղաքները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հազարից ավելի զոհեր, հազարավոր վիրավորներ. ռազմական գործողությունները Իսրայելի և «Համաս»-ի միջև շարունակվում են