Հոկտեմբերի 12-ին ԱՊՀ Բիշքեկի հանդիպմանը Հայաստանից կմասնակցի ԱԳ փոխնախարարը

ԱՊՀ և անդամ երկրների դրոշները, արխիվ

Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի Հայաստանի արտգործնախարարի տեղակալը: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցեցին Արտգործնախարարությունից։

Գերատեսչությունում ընդգծեցին, որ այդ մասին դեռևս հոկտեմբերի 4-ին են գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ավելի վաղ հույս էր հայտնել, որ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը, Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը կարող են հոկտեմբերի 12-ին հանդիպել Բիշքեկում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում հուսով են, որ Բիշքեկում կարող են հանդիպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները