Մատչելիության հղումներ

Մոսկվայում հուսով են, որ Բիշքեկում կարող են հանդիպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները


Ա. Միրզոյանը, Ս. Լավրովը և Ջ. Բայրամովը, արխիվ, Դուշանբե, 12 մայիսի, 2023թ.
Ա. Միրզոյանը, Ս. Լավրովը և Ջ. Բայրամովը, արխիվ, Դուշանբե, 12 մայիսի, 2023թ.

Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը, Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը կարող են հոկտեմբերի 12-ին հանդիպել Բիշքեկում:

Ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ Բաքուն իր համաձայնությունը տվել է, և հիմա կողմերը սպասում են պաշտոնական Երևանի պատասխանին:

«Հույս ունենք, որ այդօրինակ շփումները կշարունակվեն։ Ենթադրում ենք, որ այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, արտաքին գործերի նախարարների մակարդակով կա քննարկումներ անցկացնելու հնարավորությունը»,- ասել է Գալուզինը՝ ռուսական РБ լրատվական կայքին տված բացառիկ հարցազրույցում:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանում հուսով են, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա և կհամաձայնի մասնակցել բանակցություններին:

XS
SM
MD
LG