Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը, Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը կարող են հոկտեմբերի 12-ին հանդիպել Բիշքեկում:
Ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ Բաքուն իր համաձայնությունը տվել է, և հիմա կողմերը սպասում են պաշտոնական Երևանի պատասխանին:
«Հույս ունենք, որ այդօրինակ շփումները կշարունակվեն։ Ենթադրում ենք, որ այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, արտաքին գործերի նախարարների մակարդակով կա քննարկումներ անցկացնելու հնարավորությունը»,- ասել է Գալուզինը՝ ռուսական РБ լրատվական կայքին տված բացառիկ հարցազրույցում:
Նրա փոխանցմամբ, Ռուսաստանում հուսով են, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա և կհամաձայնի մասնակցել բանակցություններին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ հարցով կոնֆլիկտային իրավիճակը Երևանի և Բաքվի միջև դեռևս հանգուցալուծված չէ․ Գալուզին