Պակիստանի արտաքին գործերի նախարար Ջալիլ Աբբաս Ջիլանին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հոկտեմբերի 8-ին հայտնել է Trend գործակալությունը:
Ջիլանին մասնակցելու է Շուշիում հոկտեմբերի 9-ից 10-ը գումարվելիք տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստին:
Հավաքի շրջանակում Ջելանին երկկողմ հանդիպումներ կանցկացնի կազմակերպության երկրների նախարարների, այդ թվում՝ ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ:
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը 1985 թվականին հիմնադրել են Իրանը, Պակիստանը և Թուրքիան:
Կառույցի անդամներից են նաև Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար շրջադարձային էր Շուշիի անկումը. Փաշինյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը պլանավորում է մոտ ապագայում 1500 մարդ բնակեցնել Շուշիում