Իսրայելում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ չկան․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան, արխիվ

Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան, Ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Անի Բադալյանի փոխանցմամբ՝ հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել:

«Ըստ անհրաժեշտության, հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Շաբաթ առավոտից մարտական գործողություններ են ընթանում պաղեստինցիների և Իսրայելի զինված ուժերի միջև, կողմերը հաղորդում են հարյուրավոր զոհերի և հազարավոր վիրավորների մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելի բանակը հրետանային հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքինՄարտերը պաղեստինցիների և Իսրայելի միջև շարունակվում են, երկու կողմից հարյուրավոր զոհեր կանՊաղեստինցիներն անանկալ հարձակում են իրականացնում Իսրայելի դեմ