Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել շուրջ 100 հազար 632 անձ․ ՀՀ կառավարություն

Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել շուրջ 100 հազար 632 անձ, այսօր հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ներկա փուլում իրականացվում է տվյալների հաշվառման և նույնականացման գործընթացը։

Վկայակոչելով Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած տվյալները՝ վարչապետի մամուլի քարտուղարն ասաց, որ այս պահի դրությամբ 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանք հաշվառված և նույնականացված են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ-ն Արցախում շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը