Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչները կրկին կայցելեն Լեռնային Ղարաբաղ։ Թե ինչ առաքելությամբ՝ ո՛չ Ալիևը, ո՛չ միջազգային կառույցը չեն հստակեցրել։
Շաբաթասկզբին ամփոփելով մեկօրյա այցի արդյունքները՝ ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է, թե հայաթափված Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունների մասին հաղորդում չի ստացել, քաղաքացիական և գյուղական ենթակառուցվածքների ավերածություն չի տեսել, սատկած անասունի կամ ընտանի կենդանու չի հանդիպել։
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները նշել էին, թե ըստ իրենց ստացած տվյալների՝ Արցախում 50-ից մինչև1000 հայ է մնացել: Թե նրանցից քանիսին են իրենք անձամբ հանդիպել և ինչ պայմաններում, դիվանագետները չեն հստակեցրել։
Պաշտոնական Երևանը կոշտ քննադատել է Բաքվում հավատարմագրված ՄԱԿ-ի դիվանագետների մեկօրյա այցին հաջորդած գնահատականները, դրանք որակել խիստ կողմնակալ և ընդգծել, որ հայտարարությունը չի արտացոլում իրավիճակը գետնի վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԼՂ այցից հետո ՄԱԿ առաքելության տարածված հաղորդագրությունը խիստ կողմնակալ է. ՀՀ ԱԳՆԱդրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՄԱԿ մարմինների ներկայիս արձագանքը չի կարող բավարար համարվել․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ «ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ Ադրբեջանի հանցագործություններն օրինականացնելու համար»․ Երևանը դիմում է ՄԱԿ-ի ղեկավարներինՄԱԿ-ի առաքելությունը «ցնցված է»՝ ինչպես են արցախցիները «հանկարծակի» լքել իրենց տները