Կառավարությունն այսօր փոխանցել է 100 հազարական դրամները շուրջ 50 հազար արցախցիների, ովքեր տեղահանման պահին ունեցել են բանկային քարտեր, Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ մյուս անձանց գումարները կփոխանցվեն՝ նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես:
Երեխաների գումարներն էլ, Փաշինյանի խոսքով, կփոխանցվեն, երբ նրանց ծնողներն երեխաների տվյալներն ամրակցեն իրենց քարտային հաշիվներին:
Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին և 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով, գրել է Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է բացեն քարտային հաշիվներ». խորհրդակցություն՝ աջակցության ծրագրերի շուրջ