Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանի լիագումար նիստում, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ այսօրվա ասուլիսի ժամանակ։
«Ես հրավիրել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ելույթ ունենալու Եվրախորհրդարանում հոկտեմբերի 18-ին՝ 10 օրից», - ասաց Մեցոլան՝ շարունակելով․ - «Այս պահին մենք կենտրոնանում ենք հումանիտար խնդիրների վրա, թե ինչպես օգնել Հայաստանին՝ ընդունելու հազարավոր փախստականներին, որոնք հարկադրված են եղել հեռանալ։ Մենք նաև քաջալերում ենք լարվածության թուլացումը»։
Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում լարվածության թուլացման կոնկրետ արդյունքներ կլինեն՝ վկայակոչելով նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ջանքերն այս ուղղությամբ։
Երեկ Եվրախորհրդարանը ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին, որն Արցախում տեղի ունեցածը հավասարազոր է համարում էթնիկ զտումներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին