Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ է նշանակել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի դատական բարձր ատյանի հաղորդագրությունում։
Հայաստանի կառավարությունն անցած շաբաթ է դիմել միջազգային դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ քննվող գործի շրջանակում։
Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:
Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի