Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։
«Այսօր Երևան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հստակ ժամկետներ»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը հինգ տարի ժամկետով տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության համաձայն։
Երեկ ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ռուսական զորախումբն «ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլից հայտարարում են՝ պարզ չէ՝ առաջիկայում ինչ ճակատագիր է սպասվում ռուս խաղաղապահներին