Ադրբեջանի Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի երեկվա բանաձևի վերաբերյալ հայտարարություն կընդունի, հաղորդում է ադրբեջանական APA գործակլությունը։
Հարցը քննարկվում է խորհրդարանի այսօրվա նիստում։
Եվրախորհրդարանն երեկ ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին, որն Արցախում տեղի ունեցածը հավասարազոր է համարում էթնիկ զտումներին, կոչ է անում Եվրահանձնաժողովին վերանայել Բաքվի հետ ռազմավարական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում և թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների ու մարդու իրավունքների ոտնահարման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին