Ադրբեջանի դեմ «պատժամիջոցների ժամանակը չէ», անհրաժեշտ է շարունակել քննարկումները այդ երկրի հետ՝ «Հայաստանը լավագույնս պաշտպանելու համար», այսօր Գրանադայում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Ֆրանսիական Le Figaro պարբերականի փոխանցմամբ՝ Մակրոնն ափսոսանք է հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների բացակայության կապակցությամբ։
Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ կրկին կզանգահարի Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի նկատմամբ «ճնշումը պահպանելու համար»։
Ադրբեջանական պետության ղեկավարը երեկ անսպասելիորեն չեղարկեց իր մասնակցությունը Գրանադայում այսօր նախատեսված հնգակողմ հանդիպմանը։ Բաքվի փաստարկներն են, թե Ֆրանսիան կողմնակալ է, հանդիպմանը նաև Թուրքիայի մասնակցության իրենց պահանջն էլ մերժվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն հայտարարում է՝ պատրաստ է շարունակել քննարկումները Բրյուսելում, բայց եռակողմ ձևաչափովԳրանադայում հնգակողմի փոխարեն կայացավ քառակողմ հանդիպում, ընդունվեց հայտարարությունԱլիևը չեղարկեց Գրանադայի հանդիպումը, Փաշինյանը, միևնույն է, կմեկնի Իսպանիա