Մատչելիության հղումներ

Միշելը Փաշինյանին և Ալիևին Բրյուսելում հանդիպման կհրավիրի մինչև ամսվա վերջ


ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը Բրյուսելում, 14-ը մայիսի, 2023թ․
ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը Բրյուսելում, 14-ը մայիսի, 2023թ․

Եվրամիության խորհրդի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում հանդիպման կհրավիրի մինչև հոկտեմբերի վերջը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Շառլ Միշելը լրագրողներին հայտնել է Գրանադայում, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը։

Այսօր իսպանական այդ քաղաքում նախատեսվում էր ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը, որին, սակայն, Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել։ Կայացավ Շառլ Միշելի, Էմանյուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն ընդունվեց։

Ադրբեջանի նախագահի օգնականը, մինչդեռ, հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է մոտ ժամանակներս Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումներին՝ ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG