Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ տուժածներ չկան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, թե հայկական զինուժն է գնդակոծել ադրբեջանական դիրքերը՝ Քելբաջարի շրջանի Ելիջա բնակավայրի ուղղությամբ, անձնակազմի և տեխնիկայի կորուստներ չունեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր. ՊՆ