Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ՝ Արամ Տիգրանի Քոչարյանը, և 2 վիրավոր, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ըստ ռազմական գերատեսչության հաղորդագրության, թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։
Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: