Եվրախորհրդարանն այսօր ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին, որը կոչ է անում Եվրամիությանն ու անդամ երկրներին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների համար։
Դատապարտելով Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը՝ բանաձև նաև հորդորում է հետաքննել Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, որոնք կարող են պատերազմական հանցագործություն դիտարկվել։
Փաստաթուղթն ընդունվեց քվեների 491 կողմ, ընդամենը 9 դեմ և 36 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Այն խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։
Բանաձևի մանրամասները տե՛ս ստորև․
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանը կընդունի բանաձև, որով քննադատելու է Ադրբեջանին և աջակցություն է հայտնելու Հայաստանին