Անցած գիշեր Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի հյուսիսային, քրդաբնակ շրջաններին հասցված հարվածների զոհերի թիվը հասել է 8-ի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Թուրքական ուժերը հարվածներն իրականացրել են երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Անկարայում հնչեցրած հայտարարություններից մի քանի ժամ անց։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտարարել էր, որ կիրակի օրն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Սիրիայում և Իրաքում գործող բոլոր քրդական ռազմական կառույցներն այլևս «լեգիտիմ թիրախ են համարվում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարայում՝ Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, ահաբեկիչը պայթեցրել է իրեն