Ռուսաստանը Աբխազիայում ռազմածովային բազա կտեղակայի, մոսկովյան «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում նշել է մասնակիորեն ճանաչված հանրապետության ղեկավար Ասլան Բժանիան։
«Մենք պայմանգիր ենք ստորագրել, որի համաձայն, մոտ ապագայում Օչամչիրի շրջանում մշտական հիմունքներով Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա կտեղակայվի։ Այդ ամենն ուղղված է թե՛ Ռուսաստանի, թե՛ Աբխազիայի պաշտպանունակության բարձրացմանը», - նշել է Բժանիան։