Իրանի նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաjիսին այսօր հանդիպել է Թեհրանում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։

Ըստ IRNA գործակալության, Ռայիսին թե՛ Խալաֆովի, թե՛ ավելի վաղ Թեհրան այցելած Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ ունեցած հանդիպումների ժամանակ շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքը» հանդիսանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության հարթակ և սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, որին Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է»:

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, նշում է գործակալությունը, իրենց հերթին հանդիպումների ընթացքում մանրամասն ներկայացրել են տարածաշրջանում առկա իրավիճակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահը Թեհրանում ընդունել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարին