Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացնում է, որ Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգության հարցեր։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել է, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով։
Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորել ենք այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակությունը։
Էբրահիմ Ռաիսին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը։
Ավելի վաղ նա հանդիպումներ էր ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի, ինչպես նաև արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։