Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ։
Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am հարթակում։
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, «Արմենպրեսի» հետ զրույցում մանրամասնելով ծառայության գործառույթները՝ նշել է, որ «ծառայության հիմնական խնդիրը պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների և հնարավորությունների կանխատեսումն է, և քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու և առկա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Արտաքին հետախուզական ծառայության ստեղծելու մասին օրինագիծըՔրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հրաժարվեց այս տարվա հունվարին՝ հայտարարելով, որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի անցնելու պատճառով՝ չմանրամասնելով, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը։ Կային տեղեկություններ, որ նա պետական համակարգում աշխատանքի կանցնի:
Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել նախորդ տարվա հունվարին՝ պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ, միայն իշխանական պատգամավորների ձայներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մտահոգիչ է աշխատանքը կիսատ թողնելու որոշումը»․ իրավապաշտպանները ՄԻՊ-ի մեկ տարվա աշխատանքի մասին