Վրաստանի ՍԴ-ում մեկնարկել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու լսումները

Վրաստանի Սահմանադրական դատարանի նիստը, Բաթումի, 3-ը հոկտեմբերի, 2023թ․

Վրաստանի Սահմանադրական դատարանում մեկնարկել են երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու լսումները։ Այդ հայցով բարձրագույն դատարան են դիմել իշխող ուժի «Վրացական երազանք»-ի մի խումբ պատգամավորներ։

Զուրաբիշվիլին Բաթումի չի մեկնել, որտեղ ՍԴ-ի նիստն է անցկացվում, ասելով, թե լիովին վստահում է իր ներկայացուցիչներին։

Մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք»-ը նախագահին մեղադրում է Սահմանադրությունը խախտելու մեջ, քանի որ ըստ Սահմանադրության նախագահն արտաքին քաղաքականության լիազորություններն իրականացնում է կառավարության համաձայնությամբ, սակայն Զուրաբիշվիլին արտերկրում հանդիպումներ ու բանակցություններ է վարում առանց կառավարության համաձայնության։

Սահմանադրական դատարանի եզրակացությունից հետո նախագահին պաշտոնազրկելու հարցը քննարկվելու ու քվեարկության է դրվելու խորհրդարանում, որտեղ «Վրացական երազանք»-ն այդ հարցը միայնակ ընդունելու անհրաժեշտ քանակի ձայներ չունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանի նախագահը շարունակում է եվրոպական հանդիպումները՝ չնայած իր դեմ սկսված իմփիչմենթի գործընթացինՎրաստանի իշխող կուսակցությունը դիմել է ՍԴ՝ նախագահ Զուրաբիշվիլիին իմփիչմենթ հայտնելու հարցով