Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հնարավորությունը Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է, հոկտեմբերի 2-ին «Վալդայի» միջազգային քննարկումների ակումբի 20-րդ տարեկան հավաքում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, նրանք կնայեն այլ տեղ՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը, դա կլինի նրանց ինքնիշխան ընտրությունը, Հայաստանի ղեկավարության ընտրությունը»,- հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Միաժամանակ Լավրովն ասել է, թե Մոսկվան հույս ունի, որ «ռուս և հայ ժողովուրդների դարավոր կապերը չեն քանդվի»։